Զգուշացում.«Վտանգը մեծ է,որ Արթիկում ջրհեղեղը կկրկնվի».Քաղաքապետ.տեսանյութ
«Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով վնասներն ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից վեր են հանվել պատճառված վնասները, սակյան գումարային առումով դեռ հնարավոր չէ հաշվել: Այսօր կավարտվի մանկապարտեզի հարակից տարածքի մաքրման, եւ կսկսվի դպրոցի տարածքի մաքրման աշխատանքները, կփոխվեն նաեւ կոյուղագծերը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:Քաղաքապետն անդրադառնալով Արթիկի ջրհեղեղի վնասներին, նշեց՝ Կառավարությունը ոչ թե վնասների փոխհատուցում է իրականացնում, այլ տուժածներին աջակցություն է տրամադրում: «Ունեմ համապատասխան փաստեր, նկարահանումներ, ըստ որոնց՝ հեղեղատարի հունը եղել է մաքուր»,-ընդգծեց քաղաքապետտը՝ նշելով, որ աղետի պատճառը ձորակ լցված թափոններն են եղել, որոնք աննախադեպ տեղումները լցրել են քաղաք: «Վտանգ միանշանակ կա,որովհետև հետագայում շատ հնարավոր է,որ լինեն հեղեղումներ և այստեղ անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում և առաջարկներ»,-հավելեց քաղաքապետը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
