«Սահմանադրությունը չպետք է բառախաղ լինի».Վարդան Այվազյան.տեսանյութ
« Սահմանադրությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանության: Հայաստանն այսօր ունի լավ սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ, մենք ունենք շատ երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ:Սահմանադրության երրորդ հոդվածն այդպես էլ չի իրացվի ու մարդը, որպես բարձրագույն արժեք, չի գիտակցվում:Անընդհատ ոտնահարվում է այս հոդվածը», – այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:Բանախոսը հայտնեց,որ սահմանադրություն կոչված երեւույթը կարելի է մարդկության պատմության մեջ դիտարկել որպես բացահայտում, որը փոխել է մարդկության կյանքը: «Սահմանադրությունը համաշխարհային քաղաքակրթության կերտման ամենամեծ միջոցն է, այն ժողովրդի սեփականությունն է, այլ ոչ թե իշխանության»,-ընդգծեց սահմանադրագետը՝ նշելով,որ սահմանադրությունը չպետք է բառախաղ լինի: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
