Հռոմի Պապի այցից առաջ խիստ հրահանգ էր տրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես գիտենք՝ 2016 թվականի հունիս 24-ից 26-ը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը այցելել էր Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝վերջինիս այցին ընդառաջ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հատուկ հրահանգ է տրվել ամեն ինչ անել, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որևէ կերպ պաստառներով բողոքի ակցիաներ չիրականացնեն: Իսկ եթե ոստիկանները չկարողանան կանխել ակցիաները, ապա դա կդիտվի իբրև թերացում` այդտեղից բխող հետևանքներով: Հենց այս հրահանգն է եղել պատճառը, որ անգամ «Հիմնադիր խորհրդարանի» և, առհասարակ, ցանկացած պաստառով քաղաքացու քայլերը իրավապահների կողմից կանխվեցին` բերման ենթարկելով ոստիկանություն և որոշ ժամանակ անց ազատ արձակելով»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
