Սուրիկ Խաչատրյանը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների՝ մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի: Հիշենենք, որ Սուրիկ Խաչա տրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Մինչև հունիսի 7-ը նա գտնվում էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ վստահեցրել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, նրա մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել, ուղղակի հազում է, իրեն թույլ է զգում, ինչի պատճառով հակաբորբոքային դեղեր է ընդունում: Չնայած դրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը վարչապետ Հովիկ Աբրահա,մյանի որոշմամբ արձակուրդ գնաց: Մարզպետարանի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը գրվի, երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզպետն արդեն իրեն լավ է զգում և երեկ վերադարձել է աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
