Սյունիքում ավտովթարից մահացած 23-ամյա Արտակը թշնամու 4 տանկ խոցած Վրեժի եղբայրն է/տեսաշար/
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարից մահացած 23-ամյա Արտակ Ոսկանյանը քառօրյա պատերազմի ընթացքում թշնամու 4 տանկ խոցած զինծառայող Վրեժի եղբայրն է. ողբերգական դեպքի օրը վերադառնում էր Ջրականից (Ջեբրայիլ), ուր գնացել էր իր երկվորյակ եղբայրներին տեսակցության:
Արտակ Ոսկանյանը արդեն մեկ տարի է աշխատում էր «Հայբիզնեսբանկի» ռիսկերի կառավարման բաժնում՝ որպես մասնագետ:
Նույն ավտովթարից մահացած Մուշեղ Մարջանյանը Արտակի ընկերն էր, որը նրա հետ գնացել էր Ջրական, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող երիտասարդ ամուսիններին՝ Սոնային եւ Ռուբենին, Արտակն իր մեքենայով Ջրականից ուղեկցում էր տուն:
