ՀՀԿ-ն սկսում է արշավը
Hayeli.am-ի տեղեկություններով՝ Արարատ հեռուստաընկերությունը շուտով կունենա նոր պրոդյուսեր: Այս հեռուստաընկերությունը, որը պատկանում էր Արմենիա Հոլդինգին, շուտով հանրությանը կներկայանա նոր տեսքով, նոր ազդակներով: Նշենք, որ հեռուստաընկերությունը տեղակայված է ՀՀԿ շենքին կից հատվածում, տաղավարներից մեկն էլ հենց ՀՀԿ շենքում է: Շատ շուտով «Արարատը»-ը եթեր կմտնի նոր բովանդակությամբ՝ դառնալով ՀՀԿ- ի ապագա քարոզարշավի համար մի նոր հարթակ:
