Հայ քաղաքական գործիչների անեկդոտները/տեսաշար/

  Քաղաքական գործիչները զուրկ չեն հումորի զգացումից եւ երբեմն սիրում են հրապարակային անեկդոտներ պատմել։ Իհարկե, իրենց պատմած անեկդոտների մեծամասնությունը քաղաքական ենթատեքստ ունի. իշխանությունը անեկդոտ է պատմում ընդդիմության մասին, ընդդիմադիր գործիչները՝ իշխանության։ Անեկդոտային փոխադարձ խայթոցները հնչում են խորհրդարանական ամբիոնից, ասուլիսներում եւ հանրահավաքներում՝երբեմն անցնելով կոռեկտության սահմանը։ Wnews.am-ը ներկայացնում է հայ քաղաքական գործիչների պատմած անեկդոտները. սե Սերժ Սարգսյանն այս անեկդոտը պատմել է Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում. «Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երեւան, ասում՝ բարեւ, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երեւանը չէ»: Անեկդոտը պատմելուց հետո Սերժ Սարգսյանն ասել է, որ պիտի կարողանանք տրամադրություն փոխել, տեսնել նաեւ լավը, դա հույս եւ հավատ է արթնացնում: լեւոն Լեւոն Տեր-Պետրոսյանի երեք անեկդոտները. 1. 88-ի շարժման մի հանրահավաքի ժամանակ ցուցարարներին մոտենում է կողմնակի մի անձ ու հարցնում. -Ապե՛ր, էս ի՞նչ հաշիվ ա, ինչի՞ եք հավաքվել, գոռգոռում: -Ղարաբաղն ենք ուզում: -Սոչի՛ն ուզեք, Սոչին… Ավելի լավ տեղ ա: լլ 2. 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները վանկարկում էին «Միացե՜ք, միացե՜ք»՝ մայթերին կանգնած մարդկանց կոչ անելով միանալ երթին: Երբ «Հայրենիք» կինոթատրոնն անցել էինք, մայթին կանգնած մի տղա «Միացե՜ք, միացե՜ք» կոչին պատասխանեց. «Ապե՛, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»: լեւոնն 3. Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ ու ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, էսօրվանից մինչև Ղարաբաղի հարցի լուծումը ամբողջ քյավառահայությունը մի մարդու պես արաղադուլ ա հայտարարում»: Meeting of the supreme body of RPA. Armen Ashotyan. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անեկդոտը. Брежнев смотрится в зеркало: – Я стар… я очень стар… я суперстар… ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս անեկդոտը պատմել է ԱԺ նիստին. մարգարիտ «Փեսան զոքանչին ուսերի վրա ման է տալիս, հարցնում են` շա՞տ ես սիրում, որ դրել ես ուսերիդ, ասում է` չէ, դրել եմ ուսերին, որ դեմքը չտեսնեմ: Հիմա որոշ պատգամավորների (խմբ.- նկատի ունի Զարուհի Փոստանջյանին) մեր ուսերի վրա տանում ենք, որ դեմքերը չտեսնենք, նրանք էլ առիթն օգտագործում են և ամեն քառօրյային դեժավյուի նման նույն բանը կրկնում»: արծ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Գալուստ Սահակյանի մասին անեկդոտ է պատմել. «Դևը հանդիպում է Գալուստ Սահակյանին, ասում է` եթե մի անգամ էլ ասուլիս տվեցիր, ես ինքնասպան կլինեմ»: նիկոլ Նիկոլ Փաշինյանի պատմած անեկդոտը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին. «ԱՄՆ նախագահ Օբաման զանգահարում Սերժ Սարգսյանին` խնդրելով օգնել հաղթել ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ասում է` հարց չկա և ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում՝ քո արածը քո դուրը եկա՞վ: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարակ Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»։ արամ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս անեկդոտը պատմել է` դիմելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ «Մեկը ռազմի դաշտից նամակ է գրում տուն, ասում է՝ օրը 200 կմ նահանջելով՝ գալիս ենք, էսպես որ գնա, տուն եմ հասնելու»։ վարդան ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի անեկդոտը երկու վրացիների մասին. «Մեկը մյուսին հարցնում է՝ էսօր ի՞նչ ես կերել, ասում է` հեչ, բա դո՞ւ ինչ ես կերել, ասում է` վռիկ ապուր: Վրացին ասում է՝ էդ բա՞ն է, որ դու կերել ես, ինչին ընկերը պատասխանում է՝ իմ կերածը, քո կերած «հեչ»-ից հո լավն է»: ստյոպա «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի անեկդոտը. «Հայ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է ԱՄՆ, հյուրընկալվում իր ամերիկացի պաշտոնակցին և ընթրիքի ժամանակ հարցնում. «Էս ի՞նչի հաշվին ես դու այսպես ճոխ ապրում»։ Ասում է՝ այն կամուրջը կտեսնե՞ս։ Ասում է՝ այո՛, տեսնում եմ։ Ասում է. «Ա՛յ, այդ կումրջը կառուցած եմ, մեքենաները գնում-գալիս են, փողերը մուծում են, և ես այդպես հարստացած եմ»։ Անցնում է միառժամանակ, ամերիկացի պաշտոնակիցն է գալիս Հայաստան։ Հայ պաշտոնյան մեծ սեղան է գցում, ճոխ հյուրընկալություն, և ամերակացին հարցնում է. «Քո բիզնեսի էությունը ո՞րն է, դո՞ւ ոնց ես անում, որ այսպես լավ ես ապրում»։ Ասում է՝ ա՛յ, էն կամուրջը տեսնո՞ւմ ես։ Ասում է՝ չէ՛, չեմ տեսնում, այնտեղ կամուրջ չկա։ Ասում է՝ ա՜յ, էդ չգցված կամրջի փողերով»։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am