Երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, նույնիսկ էլիտաներն են դժգոհում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաղորդավար եւ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է արտագաղթել:  «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչեւ վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետեւ կծել, վարակել են, որտեղ մինչեւ չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին, ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչեւ չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես, ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչեւ քֆուր չտան, չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են, որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը»,- գրել է Արտյոմ Հակոբյանը: Այս փաստը ուշագրավ է, քանի որ տվյալ դեպքում Հայաստանում առկա մթնոլորտի մասին բարձրաձայնում է մի մարդ, որը հանրային գիտակցության մեջ համարվում է արտոնյալ խավի ներկայացուցիչ: Բայց կյանքը ապացուցում է, որ երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, ապա ոչ ոք ապահովագրված չէ շնչահեղձ լինելուց: Բայց մյուս կողմից էլ ավելի ցանկալի է, որ մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրա են զգում Հայաստանում ձեւավորված կործանարար համակարգի ազդեցությունը, ոչ թե նեղանան եւ հեռանան հայրենիքից, այլ փորձեն ջանք ներդնել այն փոխելու մեջ: Ի վերջո, բոլոր այն երկրները, որտեղ ստիպված արտագաղթում են մեր հայրենակիցները, հենց այնպես մի ակնթարթում չեն այդպիսին դարձել: Այսօր բարեկեցիկ երկրի համբավ ունեցող պետությունների նախորդ սերունդները տասնամյակներ են ծախսել եւ անսպառ ջանք են ներդրել իրենց երկրի ներկա վիճակն ունենալու համար: Այնպես որ, սա մեր երկիրն է, եւ եթե կա որեւէ մեկը կամ որեւէ խավ, որ պետք է հեռանա, իշխանական բուրգն է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am