Վաճառվում է Գագիկ Խաչատրյանի որդիների առանձնատունը Լոս Անջելեսում. ՀԵՏՔ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գ. Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահն էր, նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը: Հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետեւանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» եւ այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաեւ Գուրգենն (լուսանկարում) ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեի համեմատությամբ Տերյանն 66-ը, կարելի է ասել, աղքատանոց է: South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաթանկ հատվածներից մեկը: Այստեղ շարքային մահկանացուներ չեն ապրում: Հսկա առանձնատներից յուրաքանչյուրում կան մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար քմ հողամասերում էլ՝ լողավազաններ ու թենիսի կորտեր: Variety.com-ը 2014-ին ներկայացրել է, թե ինչ հայտնի գործարքներ են կատարվել այստեղ: Խաչատրյանների տան հարեւանությամբ երկար տարիներ ապրել են աշխարհահռչակ «Փլեյբոյի» հիմնադիր Հյու Հեֆները (Hugh Hefner) եւ նրա նախկին կինը՝ Քիմբերլի Քոնրադը (Kimberley Conrad): Այստեղ են ժամանակ անցկացրել «Փլեյբոյի» բազմաթիվ մոդելներ: 2013-ին առանձնատունը վաճառվել է 10 մլն դոլարով, նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ տուն ամուսինները 2009-ին վաճառել են 18 մլն-ով: Հոլիվուդյան դերասան Գրեգորի Պեկի (Gregory Peck) այրին՝ Վերոնիկը, 7 ննջասենյակ ունեցող առանձնատունը 22 մլն-ով 2013-ին վաճառել է «Գուգլի» միլիարդատեր Էրիկ Շմիդտին (Eric Schmidt): Պրոդյուսեր եւ անշարժ գույքի ոլորտի մասնագետ Նայլ Նայամին (Nile Niami) 2014-ին իր տունը 44 մլն-ով վաճառել է մի սաուդցու: Շուտով Նայամին վաճառել է մեկ այլ տուն 39 մլն-ով, որի համար մինչ այդ վճարել էր «ընդամենը» 13,75 մլն: Ամերիկյան հեռուստատեսության աստղերից Էլեն ԴեՋեներեսը (Elen DeGeneres), 2014-ի հունվարին գնելով 39,9 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, արդեն հուլիսին 55 մլն-ով այն վաճառել է միլիարդատեր գործարար Շոն Պարկերին (Sean Parker): Իսկ ահա հայտնի պրոդյուսեր Աարոն Սփելինգի (Aaron Spelling) այրին՝ հեռուստատեսության աստղ Քենդի Սփելինգը, երկար ժամանակ փորձում էր վաճառել հսկա կալվածքը 150 մլն դոլարով, բայց 2011-ին ոչ պակաս խոշոր գումարով՝ 85 մլն-ով, տունը ծախել է «Ֆորմուլա 1»-ի ղեկավարի 23-ամյա աղջկան՝ մոդել Պետրա Էկլստոունին (Petra Ecclestone): Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am