Պատգամավորն առաջարկում է Արցախը քրիստոնեական հանրապետություն հռչակել

ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցն այսօր` հունիսի 30-ին, Խորհրդարանի լիագումար նիստին հանդես է եկել պատգամավորական նախաձեռնությամբ, և առաջարկով դիմել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին Արցախը քրիստոնեական հանրապետության հռչակել: Պատգամավորը մասնավորապես նշել է, որ իր առաջարկն ունի բարոյական, պատմական, տնտեսական և քաղաքական լուրջ հիմնավորումներ: «Հայ ժողովուրդը քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում ընդունած առաջին ազգն է, ինչի մասին հաստատում են ոչ միայն պատմագիտական հավաստի աղբյուրները, այլև՝ ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն կաթոլիկ քրիստոնիաների առաջնորդը` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը: Կցանկանայի Հայաստան կատարած այցից առաջ նրա հայտնի ուղերձից առանձնացնել հետևյալը. «Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց»: Եթե Հռոմի Սրբազան Քահանայապետն է Հայաստան իր այցն ուխտագնացություն համարում, պատկերացնու՞մ եք, թե սահմանադրորեն այն վերահաստատելու մեր կամքը հետագայում ողջ քրիստոնյա աշխարհից որքան ուխտավորների կբերի մեր երկիր»,- ասել է Ռ. Հյուսնունցը: Նրա խոսքով, առաջարկն ընդունելու դեպքում, այն որևէ կերպ չի ազդի բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հնարավոր ներկայացվածության վրա, քանի որ այն վերաբերում է միայն Արցախի Սահմանադրության առաջին գլխի երկրորդ հոդվածի Արցախի Հանրապետություն անվանմանը, որը, որպես Արցախի Քրիստոնեական Հանրապետություն, կարող է նույնական դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանման հետ: Artsakhpress.am

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am