Բաքվում կդիտարկեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ցանկացած առաջարկություն
Բաքուն պատրաստ է դիտարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ցանկացած առաջարկություն, եթե դա լինի կառուցողական, հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են հանդիպել Փարիզում: «Մեծ է այն բանի հավանականությունը, որ ղարաբաղյան կարգավորման հաջորդ հանդիպումը կլինի նախագահների մակարդակով: Նախաձեռնությունը դուրս է գալիս Ֆրանսիայից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից: Ադրբեջանը պատրաստ է դիտարկելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ցանկացած առաջարկություն, եթե դրանք լինեն կառուցողական: Մեզ համար կարևորը արդյունքն է»,- ասել է Մամեդյարովը:
