Ադրբեջանի ագրեսիան Արցախին հասցրել է մոտ 779 միլիոն դրամի վնաս

Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետ կապված քրեական գործի շրջանակում ավելի քան 850 մարդ տուժող է ճանաչվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԼՂՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, քրեական գործը բաղկացած է 45 հատորից, յուրաքանչյուրը՝ 250 է ջ: Գործի նյութերի համաձայն՝ ագրեսիայի հետևանքով 4 քաղաքացիական անձ է սպանվել, այդ թվում՝ մեկ անչափահաս: Երեք տարեցների մարմինները ծաղրի են ենթարկվել (կտրել են նրանց ականջները) ադրբեջանցի զինծառայողների կողմից: Տուժող ճանաչված քաղաքացիներից 226-ը Մատաղիսի բնակիչներ են, 130-ը՝ Թալիշի, 54-ը՝ Մարտակերտի, 269-ը՝ Մարտունու, 2-ը՝ Հադրութի, 1-ը՝ Ասկերանի: Տուժող ճանաչված քաղաքացիներից ևս 185-ը Հայաստանում են: Գործով 341 նյութատեխնիկական փորձաքննություն է նշանակվել (տներ, ճանապարհներ, գյուղտեխնիկա): 282 փորձաքննությունների արդյունքներն արդեն ստացվել են: Դրանց մասով հասցված վնասը գնահատվում է 778 մլն 899 հազար դրամ: Հետաքննության շրջանակում զննության են ենթարկվել տուժած բնակավայրերի տներ և շինություններ. Թալիշում՝ 190 շինություն, այդ թվում՝ 167 բնակելի տուն, 1 եկեղեցի, 1 դպրոց և 1 մանկապարտեզ, 1 ալրաղաց, 2 հանդիսասրահ, 4 խանութ, 1 հացագործարան, 1 գյուղական վարչակազմի շենք, 8 ֆերմա: Մատաղիսում՝ 46 տուն, երկու ՀԷԿ՝ «Մատաղիս 1» և «Մատաղիս 2», 1 դպրոց և 1 մանկապարտեզ, «Ղ-Տելեկոմի» 1 աշտարակ, Մարտակերտում՝ 92 բնակելի տուն, 1 դպրոց և 1 մանկապարտեզ, 1 խանութ, տեխսպասարկման կետ, գազատար, «Արցախէներգոյի» մասնաճյուղ, էլեկտրական ցանցեր: Մարտունու շրջանի Ներքին Ճարտար գյուղում՝ 3 բնակելի տուն և դպրոց (այստեղ է սպանվել 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը): Ապրիլյան պատերազմի օրերին վնասվել է նաև 44 տրանսպորտային միջոց:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am