Գագիկ Բեգլարյանը՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հերյուրանք է համարում մամուլում հրապարակված նյութերը Գագիկ Խաչատրյանի տղաների՝ ԱՄՆ-ում ունեցած կարողության վերաբերյալ. «Անհնար է նա ունենա ինչ-որ մի բան եւ հայտարարագրված չլինի»:«Երբ ասվում է կոռուպցիա, ասվում է բոլոր ոլորտների մասին: Եկեք բոլորս միասին՝ և՛ ձեր դաշտում, և՛ մեր դաշտում, և՛ հարևանի դաշտում, պայքարենք կոռուպցիայի դեմ»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նախարարի աշխատավարձով այդքան անշարժ գույք ձեռքբերել, Գագիկ Բեգլարյանը նախ պատասխանեց հումորով. «Ո՞ր նախարարի,- հետո հավելեց,- Տրանսպորտի եւ կապի նախարարության մասին, իմ աշխատանքների, իմ անձի մասին յուրաքանչյուր հարցին պատրաստ եմ պատասխանել՝ 24 ժամ: Ինչ մնում է այլ հարցերի հետ կապված՝ խնդրում եմ դիմեք այդ մարդուն»:
