Հակամարտության ապագան ապահովագրված չէ. Շտայնմայեր
Ինչպես հայտնում է APA-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգավոր է, և որ հակամարտության ապագան ապահովագրված չէ:
«Ապրիլյան իրադարձություններից հետո մեզ ավելի շատ են հարկավոր փոխզիջումներ և առաջարկներ: Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի կառուցողական ճանապարհով: Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել նախագահների միջև հանդիպումների պոտենցյալը, անցկացնել լուրջ բանակցություններ՝ հրադադարի ռեժիմի վերականգնման ու պահպանման համար:
ԵԱՀԿ համանախագահները զբաղվում են հակամարտության կարգավորմամբ և ցանկանում են հարցի շուտափույթ լուծում: Մենք պետք է ակտիվ լինենք այդ հարցում:
Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում: Դրանից հետո մենք կձգտենք հասնել հակամարտության կարգավորման»,- ասել է Շտայնմայերը:
