Ստեփանակերտ. Բաքվում փորձել են «փաստի առջեւ կանգնեցնել» Շթայնմայերին

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանական կողմի հերթական սադրանք է որակել ԼՂՀ պաշտոնական իշխանություններին եւ ժողովրդին իրեն «ադրբեջանական համայնք» կոչող կառույցի հետ հավասարեցնելու փորձերը։ Երեւանից հետո Բաքու մեկնած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հանդիպել է փախստականների հետ։ ԱՊԱ—ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը առաջարկել է կազմակերպել «երկու համայնքների հանդիպումը»։ Շթայնմայերը հայտնել է, որ կհարցնի այդ մասին հայկական համայնքի կարծիքը։ «Մենք կջանանք կազմակերպել նման հանդիպում»,– հայտնում է աղբյուրը։ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ քաղաքական ընկալմամբ «ադրբեջանական համայնք» հասկացություն գոյություն չունի։ «Կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ նախագահով, արտգործնախարարով եւ այլ պաշտոնյաներով, որոնց հետ պարոն Շթայնմայերը հանդիպեց հունիսի 30-ին»,– նշել է Բաբայանը։ Որպես տարբերակ՝ Բաբայանն  առաջարկել է «ադրբեջանական համայնքին» «Ղարաբաղ» անունով ինքնավարության կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի տարածքում եւ դրանով փակել հարցը։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ քանի որ այցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել է շատ ավելի լուրջ հարցեր՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, դեսպան Կասպշիկի թիմի հնարավորությունների ընդլայնումը, ապա Բաքվում օգտվել են եւ փորձել են «փաստի առջեւ կանգնեցնել» նրան։ «Եթե պարոն Շթայնմայերը պատասխանել է հենց այդպես, ինչպես ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ նրանք սովորաբար ներկայացնում են սեփական մեկնաբանություններով, ապա անհրաժեշտ է նշել, որ նշված ձեւաչափը չի կարելի ո՛չ տրամաբանական համարել, ո՛չ իրատեսական, այլ միայն ադրբեջանական կողմի հերթական սադրանքը»,– հավելել է Դավիթ Բաբայանը։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am