Ոստիկանները բռնի ուժ գործադրելով ցանկացել են ներխուժել Կարո Եղնուկյանի բնակարան
<<Հայ կանանց ճակատը>> հայտարարում է, որ ոստիկանները Ռուզաննա Եղնուկյանին բերման ենթարկելու նպատակով, եկել են Գարո Եղնուկյանին պատկանող բնակարան։ Կարո Եղնուկյանը պատասխանել է, որ Ռուզաննա Եղնուկյանը տանը չէ։ Ոստիկանները բռնի ուժ գործադրելով ցանկացել են ներխուժել բնակարան, սակայն դա նրանց չի հաջողվել։ Կարո Եղնուկյանը նրանց պատասխանել է, որ իր բնակարան չեն կարող մուտք գործել առանց դատարանի որոշման։ Ոստիկանները սպառնում են, որ դուռը կկոտրեն։ Այժմ, լրատվականները շտապում են դեպքի վայր։ Ներկայացնում ենք երկու տեսանյութ դեպքի վայրում նկարահանված:

