Պետք է ուժեղ մեջք ունենալ, որ քո փորին երբեւէ չհարվածեն. Թեւան Պողոսյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշել է, թե ուշ թե շուտ Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվելու են:Ըստ նրա՝ այսօր Հայաստանի խնդիրն է ձևավորել այնպիսի երկիր, որ պատմությունը չկրկնվի և կարողանանք պաշտպանել մեր շահերը: «Պետք է լինենք տնտեսապես ուժեղ, զարգացնել ներքին ժողովրդավարական ինստիտուտները, ձևավորել ճիշտ հարաբերություններ: Եթե քո ողնաշարը թույլ է, կապ չունի ինչքան սիրուն աչքեր ունես կամ ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, ոչ մեկ հաշվի չի նստի, հաշվի են նստում ամուր, պինդ մեջքի հետ: Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- նշեց Թեւան Պողոսյանը: ԱԺ պատգամավորի խոսքով՝ մենք չունենք ուրիշ մեջք, ստիպված մեր մեջքը պետք է մարզենք:
