Չենք կարող համակերպվել մենաշնորհի դեմ, որից օգտվում են GG-ն եւ Yandex-ը.տաքսիստները բողոքում են

Yandex Taxi-ի մուտքը Հայաստան արդեն իսկ մեծ դժոգոհություն է առաջացրել Հայաստանում գործունեություն ծալավող տաքսի շահագործող ընկերությունների մոտ, որոնց ներկայացուցիչներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում: «Մենք առաջարկում են օրենքով կարգավորել այս հարցը, մշակել օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով ոչ միայն տաքսու վարորդների, այլեւ ժողովրդի կարծիքը։ Տարիներ առաջ, հաշվի առնելով, որ վարորդները սոցիալապես ծանր վիճակում են, ընդառաջ գնացինք նրանց, սակայն արդյունքում տուժեց ժողովուրդը։ Մենք հաշվի ենք առնում վարորդների կարծիքը, բողոքները, սակայն երբեք չենք լսում, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Ես որ ժողովրդի հետ խոսում եմ, շատ վարորդներ ընդհանրապես խոսելու, բողոքելու տեղ չունեն։ Սփյուռքահայը կամ զբոսաշրջիկն ի՞նչ մեղք ունի, երբ գալիս ու տեսնում է անորակ տաքսի։ Բացի այդ, շատացել են խաբեբաները։ Դրա դեմն առնել է պետք։ Օդանավակայանից մինչեւ այստեղ տարբեր գներ են ասում։ Մարդը հրապարակից նստում է, որ գնա Սայաթ-Նովա, տանում են սկզբում Էրեբունի, հետո նոր այդ փողոց»,-նշեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Վարորդները  համաձայն էին նախարարի հետ՝ նշելով, որ իրենք հասկանում են, որ անպատասխանատու վարորդների պատճառով արատավորվում է տաքսիստների համբավը, բայց եւ չեն կարող համակերպվել մենաշնորհի դեմ, որից, ըստ նրանց, օգտվում են GG-ն եւ Yandex-ը։ Այս առումով Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ պահանջ են դնելու այդ ընկերությունների առաջ, որպեսզի պայմանագիր կնքեն միայն լիցենզիա ունեցող վարորդների հետ։ «Մենք դա 100 տոկոսով կապահովենք։ Եթե նրանք չեն ապահովի այդ պահանջը, օրենքով պատասխան կտան։ Պատրաստ ենք 24 ժամ քննարկել ձեզ հետ բոլոր խնդիրները»,-ասաց նախարարը:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am