Վերին Լարսում վերականգնման աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ

Կառավարության նիստից առաջ  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց,որ   հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի մի հատվածը, ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումն անհնար է դարձել, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ատոմոբիլային լաստանավերի միջոցով: «Խնդիրը գտնվում է վարչապետի, կառավարության ուշադրության ներքո, արտակարգ իրավիճակների և տրանսպորի ու կապի նախարարություններ օպերատիվ կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ:Վարչապետի նամակով՝ ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխության համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ կազմակերպվել է 96 ուղևորների տեղափոխում, ևս 120 ուղևորներ այսօր կտեղափոխվեն: Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ լաստանավի միջոցով 72 բեռնատար ավոմեքենա հասել է Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում է: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլվությանը, իսկ հունիսի 30-ի դրությամբ ընկերությունը վարձակակել է երկրորդ լաստանավը,ասաց  Վաչե Գաբրիելյանը և հավելեց ,որ  առկա տեղեկատվություն համաձայն՝ բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենաների՝ չհաշված նրանք, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Նրա խոսքով՝ ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-50 մեքենա: Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ շուրջ 10 հազար տոննա ծիրան արտահանվել է, ևս 5 հազար տոննա դեռ արտահանվելու է: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ բոլոր բեռնափոխադրողներին հորդորում են կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավերի վրա տեղ ամրագրել: «Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անրաժեշտ ժամանակը: Նախնական գնահատականներով՝ աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am