Մաքսային արտոնություն՝ օգտագործված բժշկական իրերի համար
Կառավարության այսօրվա նիստում հարկային արտոնություններ տվեցին «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությանը:Որոշման նախագծում նշված է, որ այս ընկերությունը պատրաստվում է ներմուծել oգտագործված մասնագիտական հագուստ՝ խալաթներ լաբորատորիայի համար, օգտագործված լաբորատոր գործիքներ՝ մագնիսական խառնիչներ, դիմակներ, դիմակների ներդիրներ, պտուտակներ, լաբորատոր օդաքաշ պահարաններ, կշեռքներ եւ այլ օգտագործված սարքեր ու հագուստներ: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ընկերությունը զբաղվում է բժշկական տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծմամբ. Իսկ արտոնություն տալու անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ ԵԱՏՄ անդամ երկրներում ԵՄ չափանիշներին համապատասխանող նմանատիպ ապրանքներ չեն արտադրվում:
