Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափար դեռ չի առաջարկվում. Լուկաշևիչ
RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ներկայում չի առաջանում Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափար: «Կա Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության հայեցակարգ, որը հաստատվել է դեռևս 1990-ական թվականներից: Դա կարգավորման վերջնական փուլն է, սակայն այդ գաղափարը չի առաջանում, քանի որ չկա կարգավորում: ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում աշխատում է, այսպես կոչված, բարձր մակարդակի պլանավորման խումբը, որը կանոնավորապես ադապտացնում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ հովանու ներքո հիպոթետիկ խաղաղապահ գործողություն անցկացնելու սխեման: Այսինքն՝ դա լավ ձևով ԵԱՀԿ-ի համար հստակ նշագրված առաջադրանք է: Սակայն ի՞նչ ուժերով: Ինչպիսի՞ տեսք է ունենալու այն: Դրանք դեռ քարտեզներում տեղ գտած օրինակներ են, որոնց բավական կանոնավոր ծանոթացնում են մասնակից երկրներին:
