«Չորրորդ իշխանություն». ՀՅԴ գործարար պատգամավորներին « ինստրուկտաժ » են արել
«Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից և հանկարծ չվրիպեն: Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր: Գործարար պատգամավոր Կարեն Շահմուրադյանը ևս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո գրավոր պատասխանի: «Ես կպատասխանեմ սեպտեմբերին: Հարկային օրենսգիրքը դեռ փոփոխությունների մեջ է, պետք չի որոշել, որ ոչ մի բան չպետք է փոխվի: Դիվիդենտների մասին պետք չէ խոսել, եկեք այդ հարցը ինձ ուղղեք գրավոր, ես կպատասխանեմ»: Մեզ չհաջողվեց ՀՅԴ քվոտայով պատգամավոր դարձաց պատգամավորից տեղեկանալ, թե փորձելո՞ւ է պատգամավոր դառնալ նաև հաջորդ խորհրդարանում և ո՞ր կուսակցության ռեյտինգային ցուցակին կցանկանար նախապատվություն տալ»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
