Նախարարները գոհունակություն հայտնեցին

Հունիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրերին՝ էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բարձրաստիճան պարբերական փոխայցելությունները լավ հիմք են ստեղծում՝ քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարարները գոհունակություն հայտնեցին երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ դա պայմանավորված է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձ կատարեցին Հայաստանի Նախագահի և Գերմանիայի կանցլերի՝ ապրիլին Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Կարևորվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում հաստատված փոխգործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ «Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նախարարները կարևորեցին արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին: Ընդգծվեց ապրիլին Երևանում բացված՝ Գերմանացի գործարարների միության գրասենյակի նշանակությունը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում: Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Էդվարդ Նալբանդյանը արժևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտեց, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը: Հանդիպման ավարտից հետո Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրեցին Հայաստանի և Գերմանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագիրը: Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am