Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Երեւանում Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քննարկվել են ԵԱՀԿ նախարարական առաջիկա երկու հանդիպումներին առնչվող հարցեր:«Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանըՆախագահության առաջին իսկ օրից Գերմանիան նպաստել է դեսպան Կասպրշիկի թիմի ընդլայնմանը եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատմանը: Այս երկու հարցերը եղել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների օրակարգում: Դրանց իրականացումը թույլ կտա առաջընթաց արձանագրել խնդրի լուծման գործում»,- նշեց նախարարը:
