Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա սկզբին, իրավունք չունի կրկնվելու. Շտայնմայեր
Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, ասաց. «Պետք է ԼՂ հակամարտության համար փորձենք գտնել անվտանգության հնարավորություններ: Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա սկզբին, իրավունք չունի կրկնվելու»: Հարցին, թե ի՞նչ ուղերձով է մեկնում Բաքու և ինչ ակնկալում հանդիպումների արդյունքներից, Շտայնմայերը պատասխանեց, թե ինքն ավելի շատ իրատես ԱԳ նախարար է, քան մարգարե: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը Հարավային Կովկաս: Շտայնմայերն առաջինն այցելել է Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան և Վրաստան:
