«Աստղիկ» ԲԿ-ի աշխատակիցները հեռացվեցին աշխատանքից. տնօրինությունը ներողություն է խնդրում

Երեկ հրապարակվեց, որ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի ծնողներին, մեղմ ասած։ Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն ունի երակների վարիկոզ լայնացում, և նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Նրանք երեկ դիմել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, ներկայացնելով Պաշտպանության նախարարության տված տեղեկանքն առ այն, որ վերջիններս կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից։ ԲԿ-ում նրանց արհամարհել ու մերժել են՝ հորդորելով հերթագրվել ու սպասել մինչև հոկտեմբեր։ Աշխատակիցներն անգամ չեն ստուգել հիվանդին՝ տեսնելու միգուցե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, և անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն։ Բժշկական կենտրոնի աշխատակցուհին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին միաժամանակ «խորհուրդ» է տվել դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ այս պահին պետպատվերի շրջանակում տեղեր չունեն։ Զոհված զինծառայողի ծնողները վրդովված, վիրավորված դուրս էին եկել ԲԿ-ից և գնացել «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրանց շատ ջերմ ընդունել էին և նշանակել հաջորդ այցի օրը։ Այսօր արդեն «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, ներողություն խնդրեցին զոհված զինծառայողի ծնողներից՝ իրենց աշխատակիցների վատ պահվածքի ու վերաբերմունքի համար։ Ասատուր Ասատրյանը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նման բան է տեղի ունեցել իրենց բժշկական կենտրոնում։ Նա տեղեկացրեց, որ միջադեպի մասնակիցներից երեքը, անմիջապես հեռացվել են աշխատանքից։ Աշխատանքից հեռացվել է նաև անվտանգության աշխատակիցը, ով զինվորի հորը՝ Աբրահամ Աբրահամյանին վիրավորել էր, ասելով՝ «գնա Կիսաբաց լուսամուտներ, քո տեղն էնտեղ ա»։ Մանրամասները` ԼՈՒՐԵՐ.com-ում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am