ԼՂ հակամարտությունը սրման պոտենցիալ է պարունակում. Շտայնմայեր
Հարավային Կովկաս կատարելիք այցի նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրման պոտենցիալ է պարունակում: Նա նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատասխանատու է լարվածության նվազեցման համար: «Մենք պատասխանատու ենք հրադադարի ամրապնդման, վստահության ստեղծման և նմանատիպ վտանգների նվազեցման համար ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամանակ բանակցությունների շուտափույթ վերսկսման համար», - ասել է Շտայնմայերը: ԵԱՀԿ նախագահն իր տարածաշրջանային այցը սկսում է այսօր: Նա պաշտոնական հանդիպումներ կունենա Հայաստանում, որտեղից վաղը կուղևորվի Ադրբեջան: Երևանում և Բաքվում քննարկումների գլխավոր թեման կլինի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցը: Հուլիսի 1-ին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Թբիլիսիում կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստին
