«Լավագույն կին գործարար 2016թ.» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 6 անվանակարգերով. 1. «Լավագույն կին գործատու» 2. «Լավագույն կին նորարար» 3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» 4. «Լավագույն երիտասարդ կին գործարար» 5. «Լավագույն սկսնակ կին գործարար» 6. «Լավագույն արտահանող կին գործարար» 6-րդ անվանակարգում մրցանակները 2016թ մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին առաջին անգամ: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից: Վարչապետի մրցանակներից զատ, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ էին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP)ծրագիրը, ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն» ծրագիրը, Ասիական զարգացման բանկի (ADB) «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Technology And Science Dynamics ընկերությունը` Արմթաբ և Արմֆոն ապրանքանիշով: Կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ): Մրցանակաբաշխության ավարտից հետո ՀՀ վարչապետի և ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների մրցանակները ստացած կին գործարարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին Կին գործարարների մարտահրավերները խորագրով քննարկմանը: Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ կազմակերպված քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին բոլոր առկա խնդիրների և խոչընդոտների մասին, որոնց բախվում են գործարար կանայք: Նրանց ձայնը քննարկման կազմակերպիչների համար ուղեցույց կհանդիսանա ՀՀ կառավարության, էկոնոմիկայի նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ ծրագրերի համար: Քննարկման արդյունքները վերջում արձանագրության տեսքով կներկայացվեն կառավարությանը, նախարարությանը և շահագրգիռ կառույցներին: ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ վարչապետի և միջազգային կառույցների մրցանակների են արժանացել հետևյալ կին գործարարները և կազմակերպությունները. 1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ԵՐԵՎԱՆ - Աննա Արուտչյան «Ստարլեթ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` նախադպրոցական ուսումնական հաստատություն: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Անահիտ Մուրադյան ԱՁ, Շիրակի մարզ, ք. Գյումրի: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն: 2. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Հասմիկ Սահակյան «Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայություն «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Արմենուհի Հայրապետյան ԱՁ, Սյունիքի մարզ, Գորիս: Գործունեության ոլորտը` հյուրանոցառեստորանային համալիր: 3. «ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ԵՐԵՎԱՆ - Սաթիկ Աչիկյան ԱՁ,«ՍԱԹԵՆԻԿ», հրուշակեղեն: Գործունեության ոլորտը` հրուշակեղենի արտադրություն: «ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Թամարա Մատինյան ԱՁ, «Համով Խորտիկ», Լոռու մարզ, ք. Ստեփանավան: Գործունեության ոլորտը` մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրություն: 4. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Քրիստինե Գրիգորյան «Կվիստի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` հագուստի մոդելավորում, ձևավորում, արտադրություն: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Հայարփի Սարդարյան ԱՁ, Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ: Գործունեության ոլորտը` ջերմոցային տնտեսություն (հոլանդական վարդեր և կակաչներ): 5. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Տաթևիկ Հարությունյան «Թելի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Լյուդա Բալյան Ա/Ձ, Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ: Գործունեության ոլորտը` 8 տեսակի պանրի արտադրություն: 6. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Անահիտ Մարկոսյան «ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ: Գործունեության ոլորտը` բնական կոսմետիկ միջոցների արտադրություն: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Գայանե Ղազարյան ԱՁ, Արագածոտնի մարզ, գ. Աղձք: Գործունեության ոլորտը`չրերի արտադրություն: ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Էկոնոմիկայի նախարարություն Քրիստինե Հովհաննիսյան - Գեղարքունիք, ք.Սևան: Գործունեության ոլորտը` հարսանյաց և գեղեցկության սրահ, ծաղիկների կոմպոզիցիաներ, դիզայներական ծառայություններ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Արցախի կին գործարարներ Գալոյան Ռեգինա, «Սալոն օրխիդեա», ձևավորման սրահ Ազատուհի Սիմոնյան, մեղրի արտադրություն: USAID PRP Տաթև Գալստյան - «ԱՐԱԳԱԾ ԱԼՊ» ՍՊԸ, Արագածոտն, ք. Ապարան: Գործունեության ոլորտը` կաթնամթերքի արտադրություն «Արագած ալպ» «Թան ալպիական» անվանում: EBRD BSO Էմմա Մարաշլյան - ԱՁ, Photo Atelier Marashlyan: Գործունեության ոլորտը` ֆոտո և վիդեո ծառայությունների մատուցում: Շամիրամ Մկրտչյան - «Թության» ՍՊԸ, Լոռի, գ.Հարթագյուղ, Գործունեության ոլորտը` ձիթայուղերի արտադրություն: UNHCR-Սիրիահայ գործարար կանայք Սուզի Թահան - Ա/Ձ: Գործունեության ոլորտը` բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների և այլ նմանատիպ իրերի պատրաստում, տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ, կարի պարագաների վաճառք: Զարմինե Խլոյան - Ա/Ձ; Գրոծունեության ոլորտը` ձկան և մսի տեսականի՝ հայկական և սիրիական ճաշատեսակներ: Լենա Յակուբյան - Գործունեության ոլորտը` գործվածքների արտադրություն: Զեփյուռ Ջաջան - Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն: Արփի Խուբիարյան - Գործունեության ոլորտը` զարդերի/բիժուների արտադրություն: ADB Հասմիկ Պետրոսյան - «ԼՕԼՕ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` մանկապարտեզ-նախակրթարան Հասմիկ Աբրահամյան - ՕՐԻԵՆՏ ԷՔՍՊԼՈՐԵՐ ՍՊԸ: Գործունեության ոլորտը` ծառայություն, զբոսաշրջություն: Սուսաննա Ասատրյան - Ա/Ձ, Վայոց Ձոր, ք.Եղեգնաձոր: Գործունեության ոլորտը` սալորի, դեղձի, տանձի, խնձորի, խաղողի, արքայանարինջի չրերի և լավաշների, սուջուխի արտադրություն: Ինգա Մանուկյան –ԼՈՒՄ ՍՊԸ, Կոտայք, ք. Հրազդան: Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն: Դիանա Ղազինյան –Գործունեության ոլորտը`մատնահարդարման մասնագիտացված սրահ: Օֆիկ Պետրոսյան - «Շի Իվետ» ՍՊԸ, Կոտայք Տնօրեն գ. Գառնի: Գործունեության ոլորտը` հյուրատնային ծառայություն: AYWA Անի Խաչատրյան - «Ինա էքսպո» ՍՊԸ, Լոռի, Վանաձոր: Գործունեության ոլորտը` սրճարանային ծառայություն և փոքրիկ թխվածքների արտադրություն: EBRD BAS Լիանա Ավագյան - «ՈՒՍՏԱ Ա.Լ.Ա» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` թղթե սանիտարահիգիենիկ պարագաների և պլաստմասե արկղների/տարաների արտադրություն: UNIDO Ռուզան Մելիքբեկյան - Տավուշ, գ. Աչաջուր: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն: Նեկտար Մանուկովա - «Սիգնում» ՍՊԸ : Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայությունների մատուցում ազատ տնտեսական, արդյունաբերական գոտիների նախագծման, ստեղծման և զարգացման ուղղությամբ: Անահիտ Մկրտչյան - Ա/Ձ, Երևան: Գործունեության ոլորտը` կոշիկի արտադրություն: Հասմիկ Խաչատրյան Ա/Ձ Հ Շիրակ, գ. Արևիկ: Գործունեության ոլորտը` կարի արտադրամաս Ամալյա Հախվերդյան - ԱՁ - Տավուշ, ք. Դիլիջան: Գործունեության ոլորտը` հյուրատուն: OSCE · Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի (ՎԻՆՆԵԹ Հայաստան) «Սյունիքի տարածաշրջանում/մարզում կանանց ձեռքի աշխատանքի զարգացման ծրագիր»: · «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպություն: Technology And Science Dynamics ընկերություն` Արմթբ Եվ Արմֆոն Ապրանքանիշով: Սյուզաննա Հայրապետյան: Սիգնում ընկերության հանրային կապերի պատասխանատու:

Slaq.am - Լրատվական աղբյուր
 

դիտվել է 401 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am