Վահրամ Բաղդասարյանը ուշադիր նայել է Գյումրիի քաղաքապետի ճակատին
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ով է լինելու ՀՀԿ թեկնածուն ասաց. «Դեռ վերջնական որոշում չի կայացվել, մոտակա օրերի ընթացքում որոշում կկայացվի, տեղեկացվի և մամուլին, և հանրությանը»: Հարցին, թե ում անուններն են քննարկվո՞ւմ, նա պատասխանեց՝ կիմանաք երկու օրից:Լրագրողների դիտարկմանը, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի ժամանակ հայտարարում էր, որ իր ճակատին ՕԵԿ է գրված, հետո՝ ԲՀԿ, հիմա էլ ՀՀԿ-ական է դառնալո՞ւ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.«Ես, անկեղծ ասած, ուշադիր նայել եմ Բալասանյանի ճակատին, որևէ բան չեմ ընթերցել: Համենայնդեպս, մենք թեկնածուների հետ կապված այդքան էլ կուսակցական պատկանելության վրա չենք սևեռվում, որովհետև մեր կառավարության անդամների մեջ էլ կան անկուսակցականներ, ֆրակցիայի մեջ էլ կան: Կադրային քաղաքականության մեջ մենք ավեի շատ նայում ենք հնարավորություններին»,- ասաց նա:Նա նաև հարցադրում արեց՝ «դուք ինքներդ որոշել եք, հա՞, թե ով է մեր թեկնածուն»:
