Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը կմիավորվե՞ն հանուն Քոչարյանի
Hayeli.am-ի տեղեկություններով վերջերս անանսելի ջերմացել են ՕԵԿ նախկին առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հարաբերությունները: Լավատեղյակները չեն բացառում, որ 2017-ի ընտրություններին ընդառաջ նրանք կարող են անգամ միավորել իրենց ջանքերը՝ հանուն ընդհանուր նպատակի և փորձեն ապահովել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այս կտրվածքով հավանական է համարվում Ա. Բաղդասարյանի <<Վերածնունդ>> և Վ. Օսկանյանի <<Համախմբում>> կուսակցությունների համագործացությունն ու ընդհուպ նաև համատեղ դաշինքը: Նկատի ունենալով սակայն, որ Արթուր Բաղդասարյանը, որպես կանոն կանգնում է ուժեղի կողքին, Քոչարյանն ու Օսկանյանը պետք է հաշվի առնեն, որ վերջում իրենց մեծ հիասթափություն է սպասվում:
