Ժիրայր Սեֆիլյանի մասին հարցրեք կալանավորողներին. Սեյրան Օհանյան
Պնախարար Սեյրան Օհանյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի և ոգեկոչման արարողությանը հաջորդած ճեպազրույցին կարճ պատասխանեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը. «Այդ մասին հարցրեք կալանավորողներին»։ Իմ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ՊՆ-ում մեծաթիվ պաշտոնանկություններ են եղել,հայտարարեց նա և հավելեց. «Շուրջ 140 հոգի գնդապետից բարձր պաշտոններից ազատվել են»։ Իսկ արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն քայլեր արել է, որ հաջորդ ադրբեջանական ագրեսիայի դեպքում հայկական զորամասերը կխոցվեն ադրբեջանական ԱԹՍ-ների կողմից, հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք մշտական աշխատանք տանում են։
