Ես լուրջ մտահոգություն ունեմ . Ն. Զոհրաբյան
«ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագրի քննարկմումից առաջ մինչ այդ քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը: Այս ընթացքում ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորները սկսեցին քվեարկել բացակա գործընկերների փոխարեն: Նրանք էին՝ ՀՀԿ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը, Հրանտ Գրիգորյանը, Արտակ Դավթյանը, Արկադի Համբարձումյանը, ԲՀԿ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Արշակ Մխիթարյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ իր տպավորությամբ քննարկում են ոչ թե այն նախագծերը, որոնք բերվել են ԱԺ, այլ լրիվ ուրիշ մի բան. «ՀՕՊ-ի հետ կապված փորձ արվեց տգեղ ձեւով մանիպուլացնել հասարակությանը, թե սա վտանգ է մեր անվտանգության համար: Երբ խնդիրները խառնվում են իրար, աջաբսանդալ է դառնում: Մինչդեռ իրականում այս համաձայնագրով առավել անվտանգ ենք դարձնում մեր օդային տարածքն ու իրավունք ենք ստանում առանց ՌԴ կողմին նախապես զգուշացնելու՝ օգտվելու մեր տարածքում գտնվող ռուսական բազայի կործանիչ տեխնիկայից: Եթե մեկը դեմ է այս համաձայնագրին, ես լուրջ մտահոգություն ունեմ նման մտածելակերպի նկատմամբ»:
