Խորհրդարանը ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականներն ընդունեցին «4+4+4» ձևաչափի շրջանականերում քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Օրինագծին կողմ քվեարկեց 105 պատգամավոր, դեմ էին 6-ը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: «Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը, որին միացել են մյուս քաղաքական ուժերը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց չի նշանակում, թե մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին», -քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Օրինագծին կողմ քվեարկեցին նաև ԱԺ-ում ներկայացված «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները: «Կողմ ենք հաշվի առնելով, որ սա համաձայնություն էր կոնկրետ հարցերի վերաբերյալ», -իր խոսքում ասաց պատգամավորԷլինար Վարդանյանը:
