Դուք միայն «Ռենոն» նկատեցիք, իսկ նրա պապոմոբի՞լը, որը հազարավոր դոլարներ արժե. Միքայել եպիսկոպոս

«Հրապարակ» օրաթերթը գրել է. Հռոմի պապի Հայաստան կատարած այցի և դրա թողած ազդեցության մասին խոսք ասելու խնդրանքով «Հրապարակ»-ը դիմել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին:

Դիտարկմանը՝ թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, մի՞թե շքեղ կյանքով չի ապրում, նա պատասխանել է. «Նա Վեհափառ հայրապետ է, և ազգը պարտավոր է նրան պահելու նաև շքեղության որոշակի հանգամանքների մեջ: Մենք հսկա ազգ ենք, ինչ է՝ սովի՞ պիտի մատնենք մեր հայրապետին: Նրա ապրելակերպի բարձր մակարդակը նաև մեր՝ հայ ժողովրդի պատիվն է: Ինչ է՝ ուզում եք Վեհափառը ցնցոտիներո՞վ ման գա, եթե նման կերպ ման գա, ավելի՞ կհարգեք: Չեք հարգի: Էդ ժամանակ էլ կասեք՝ տեսեք, ցնցոտիներով է»։ Դիտարկմանը՝ թե ինչպիսի կենցաղավարություն ունի Պապը, և ինչպիսին՝ Գարեգին 2-րդը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանել է. «Մի համեմատեք, Պապը շատ ավելի շքեղ է ապրում, դուք միայն «Ռենոն» նկատեցիք, իսկ նրա պապոմոբի՞լը, որը հազարավոր դոլարներ արժե: Նույնիսկ «Ռենոն», որպես պրոպագանդա, ռեկլամ, ինչ եք կարծում՝ դրա դիմաց նյութական շնորհակալություն չի՞ հայտնում Պապին: Հսկա մի գարաժ շքեղ պապոմոբիլներ ունի Վատիկանը՝ երեք տեղանոց, չորս տեղանոց, զրահապատ, ոչ զրահապատ և այլն, և այլն: Դրանք, ինչ է, ձրի՞ են: Ամբողջ Վատիկանի ապարանքների ո՞ր մի սենյակն է աճուրդի հանել և վաճառել Պապը: Մարդն ուզում է համեստ ապրել, գնում, հյուրանոցային սենյակում է ապրում: Սա նշանակում է, որ Վատիկանում շքեղությունը դադարե՞ց: Ոչ, նույն շքեղությունն ու հարստությունն է կաթոլիկ աշխարհում: Ուղղակի, հայ ժողովուրդ, չեք ուզում, որ ձեր Ամենայն հայոց հայրապետն ունենա բարեկեցության նույն մակարդակը, ինչպես որևէ այլ եկեղեցու հովվապետ: Հովհան Օձնեցին ոսկի էր սփռում իր մորուքին, բայց ներսից այծի մազից հյուսված զգեստ էր հագնում: Ուրեմն՝ հայ ժողովրդի հովվապետն աշխարհին պետք է երևա ոսկեզօծ մորուքով, ոչ թե ցնցոտիավոր: Այսինքն՝ ներսում կարող է լինել ցնցոտիավոր, և ի՞նչ գիտեք, որ չէ…»։
 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am