Ստամբուլի ահաբեկչության առթիվ CNN-ը հիշել է թուրքական օդանավակայանում հայկական ԱՍԱԼԱ-ի կատարած ահաբեկչությունը

Թուրքիայի մեծագույն օդանավակայաններից մեկում՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից մանրամասներ ներկայացնելով՝ CNN Türk-ը, նշում է որ փոխհրաձգությամբ ուղեկցվող նման ահաբեկչություն Թուրքիայի օդանավակայանային պատմության մեջ եղել է 34 տարի առաջ՝ 1982-ին, երբ հայկական ԱՍԱԼԱ-ն Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը: Ինչպես հայտնի է՝ ԱՍԱԼԱ-ի նշանավոր այդ գործողության ժամանակ սպանվել է ինը թուրք ոստիկան, այդ թվում Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերի կողմից եղել է 82 վիրավոր, գործողությունն իրականացրածներից ԱՍԱԼԱ-ի մարտիկ Զոհրապ Սարգսյանը վիրավորվել է, իսկ Լևոն Էքմեքճյանը, ծանր վիրավորվելով, գերի է ընկել։ Թրքական դատարանի դատավարությունից հետո նա դատապարտվել է մահվան և 1983 թ.-ին կախաղան հանվել: Լևոն Էքմեքջյանը Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն է եղել, որի աճյունը 2016-ի հունվարին Ֆրանսիայում բնակվող նրա հարազատների դիմումից հետո հանձնվել է նրանց: Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված պայթյունների ու հրաձգության հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ պայթյունների հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Նյութի աղբյուրը՝ Newsline.am

դիտվել է 82 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am