ԲՀԿ-ական պատգամավորն անհետացել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան խմբակցության  հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է: Արդեն տեւական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ: Նրանից տեղեկություն չունեն նաեւ կուսակից ընկերները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը: Նկատենք, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի եւ ԲՀԿ-ի միջեւ, անգամ գրվեց, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել: «Ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ: Ես տեւական ժամանակ է՝ չեմ խոսել իր հետ»,-ասաց ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Իսկ կուսակցությունում երբեւէ չե՞ն բարձրացրել այդ հարցը, թե ուր է իրենց խմբակցության անդամը: «Ես վերջին անգամ փորձել եմ նրա հետ կապ հաստատել, չի ստացվել, դա եղել է տեւական ժամանակ առաջ, դրանից հետո կապ չեմ ստեղծել, տեղեկություն չունեմ»,-ասաց Էնֆիաջյանը: Մանուկյանի օգնականը՝ Անահիտն ասաց, «Չեմ խոսել պարոն Մանուկյանի հետ, բայց, ինչքան գիտեմ, քաղաքում չէ»: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկություն չուներ: Մեր հարցին նա կտրուկ կատասխանեց՝ ոչ, տեղեկություն չունեմ: ԲՀԿ անդամներից Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Չէ, կապ չկա նրա հետ: Չի ստացվել, վերջին փուլում ֆիզիկապես չեմ կարողացել, ոչ ինքն է կապվել, ոչ ես եմ կապվել իր հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am