ԱԱԾ-ում սպասվում են լուրջ փոփոխություններ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են ընթանում: Դեռ նախորդ շաբաթ, նախագահի հրամանագրով, Գարեգին Մխիթարյանն ազատվել էր ԱԱԾ տնoրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Ի դեպ, այս պաշտոնանկությունը ևս կապվում է ապրիլյան պատերազմի հետ։ Նրա փոխարեն նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Նա նախկինում գլխավորում էր հակահետախուզության գլխավոր վարչությունը: Սա միակ պաշտոնանկությունը չէ ԱԱԾ-ում՝ դիմում է գրել նաև ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանը: Լավատեղյակ աղբյուրից պարբերկանը տեղեկացել է, որ Կուտոյանը մտադիր է քննչական վարչությունում ստեղծել նոր բաժին, որը կքննի կարևոր, աղմկահարույց գործերը: Այն կգտնվի անմիջապես ԱԱԾ պետի կուրացիայի տակ, իսկ այդտեղ աշխատելու պատվին կարժանանան «ընտրյալները»: Շատ հնարավոր է, որ հին քննիչներից ոմանք չընդգրկվեն այդ բաժնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: