Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թեման ունի իր քննարկման ձևաչափը. Զախարովա

ՌԴ արտաքին գերատեսչությունը Ադրբեջանին խորհուրդ է տալիս «չձգել պարանը» և տարբերակել Ղարաբաղի հարցով բանակցությունները հանրային քննարկումներից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արված հայտարարությունը: «Մենք կարծում ենք, որ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թեման ունի իր քննարկման ձևաչափը: Մենք լավ ենք հասկանում, որ հաշվի առնելով նրա պատմությունը, զգայունությունը, առկա է այն մեկնաբանելու բացատրություններ և այլ բաներ անելու մեծ ցանկություն և ձգտում: Սակայն պետք է բաղդատել բացատրությունները հրապարակային բանավեճերից և հանրային տարածությունը՝ այս բարդագույն հարցը լուծելու մեջ օգտագործելու փորձերից: Դրա լուծման համար առկա է բանակցային գործընթաց, որ կազմված է տարաբնույթ մեխանիզմներից: Դրանք գագաթաժողովներն են, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հանդիպումները: Տեղի է ունեցել սանկտպետերբուրգյան հանդիպումը. ըստ բոլոր մասնակից կողմերի և դիտորդների՝ այն անցել է հաջող»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ պետերբուրգյան հանդիպումը ավարտվել է համապատասխան հայտարարության ընդունմամբ, որը հրապարակվել է: «Այս հայտարարությունն ամբողջությամբ և լրիվության այն մակարդակով, որն այս փուլում հնարավոր է՝ համաձայնեցված է կողմերի միջև, բացում է ինչպես հանդիպման, այնպես էլ՝ առաջ ընթանալու ճանապարհների և հեռանկարների մանրամասները և արդյունքները»,- նշել է Զախարովան: «Հիմա շատ կարևոր է հրապարակային հայտարարությունների և հռետորաբանության ընթացքում չվատնել այն դրականը, որը հաջողվել է ձեռք բերել: Այն պետք է պահպանել, որպեսզի հետագայում հնարավոր լինի իրագործել կոնկրետ քայլերում և գործերում»,- ասել է ԱԳՆ պաշտոնյան: Զախարովայի խոսքով, առկա են թեմաներ, որոնք ուղղակի «պահանջում են լռություն»: «Կարևոր է ցույց չտալ, թե ով է ավելի ուժեղ և ով է ավելի շատ միավորներ վաստակել: Այստեղ կարևոր է անել այնպես, որպեսզի գծանշվի խնդրի լուծման ճանապարհը և որ խնդրի լուծումը տեղափոխվի գործնական հարթություն: Մենք երկրորդ մոտեցման կողմնակիցն ենք: Դրա հետ մեկտեղ անկասկած հասարակությանը տեղեկացումը կարևոր տարր է»,- ասել է Զախարովան: Վերջինիս խոսքով՝ կլինեն տվյալներ, որոնք հնարավոր կլինեն մեկնաբանել, և դա կիրականացվի: «Մենք սկզբում խնդրանքով դիմել ենք բոլոր կողմերին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը իրականում առաջ ընթանա և բանավեճի համար օգտագործել բանակցային գործընթացը, այլ ոչ թե հանրային տարածությունը»,- նշել է Մարիա Զախարովան:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am