Հայաստանն ամենավճռական պահին չունեցավ և մինչև օրս էլ չունի այդ զինամթերքը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նստաշրջանում շարունակվում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է ՀՕՊ համաձայնագրին։ ԱԺ-ում  նա նշեց. «Պետք է արձանագրել, որ հայ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք և վարկած, որ 4-օրյա պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Ինչո՞վ է հիմնավորվում այս տեսակետը, այստեղ կա վերլուծություն և փաստեր։ 2008 թվականին Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկած միջոցառումներից հետո, որևէ մեկն այս տարածաշրջանում չէր կարող այդպիսի ռիսկի գնալ և մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանն առնվազն պահպանելու է չեզոքություն։ Առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը հարձակվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող սուբյեկտի վրա»։ Պատգամավորը ներկաներին հարցրեց՝ Ադրբեջանն առյուծի սի՞րտ էր կերել և ինքն էլ պատասխանեց՝ իհարկե, ոչ։ «Եթե համարենք, որ Ադրբեջանն առյուծի սիրտ էր կերել ու հարձակվեր, դրանից հետո Ռուսաստանն առնվազն պետք է հայտարարեր, որ սառեցնում է Ադրբեջանին զենքի վաճառքը, մինչև հանգամանքները պարզվեն։ Բայց հենց 4-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զենքի վաճառքը։ Սրան հակառակ Հայաստանն ամենավճռական պահին չունեցավ և մինչև օրս էլ չունի այն զինամթերքը, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է մատակարարեր 1 տարի առաջ վավերացված պայմանագրով։ Եվ այս պարագայում ասել, որ պետք է Ռուսաստանին գալ շնորհակալություն հայտնել…։ Այնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, երևի մի քիչ դոզան անցել ենք։ Եկեք շնորհակալությունները ֆիքսենք, արձանագրենք ու մտածենք՝ ի՞նչ է կատարվում»։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am