Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին. Ժիրինովսկի
ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հայտնի է իր սկանդալային ու ոչ միանշանակ պահվածքով, հայտնել է, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը: «Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»,- մասնավորապես՝ ասել է Ժիրինովսկին: Վերջինս, նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց, ռազմաշունչ հայտարարություններ էր անում եւ հիշում Արարատ լեռը, Հայոց ցեղասպանությունը եւ հայ-ռուսական բարեկամությունը:
