Լարսը փակ է. Սոչիից հայ երեխաններին,նրանց ծնողներին լաստանավով կտեղափոխեն Բաթումի
Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում, վերադառնում են Երևան։ Այսօր, ժամը 19:00-ին Սոչիից Բաթումի ուղևորվող լաստանավով նրանք կհասնեն Բաթումի։ Այնտեղից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի, հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով կտեղափոխի Երևան։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից մենք տեղեկացանք նաև, որ նմանօրինակ մեկ այլ խումբ էլ հյուրախաղերով գտնվում է Աբխազիայում: Խումբը, սակայն, առայժմ չի ավարտել իր ելույթները, բայց երբ ավարտի՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կզբաղվի նաև նրանց վերադարձի հարցերով:
