Ձեզ համար բոլորը դավաճաններ են, գործից անհասկացողներ, մենակ Դուք եք հասկանում. Արտակ Զաքարյանը՝ Փոստանջյանին

ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրմամբ ինչպես կարող են Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցել, երբ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:
«Պարոն Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ մեր ունեցած տեղեկատվությունը շատ հնարավոր է՝ հանձնի Ադրբեջանին: Այս համաձայնագիրը ստորագրվել է ամիսներ առաջ, մտավ քառօրյա օրակարգ, բայց դանդաղկոտություն ցուցաբերվեց: Պարոն Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, վերադարձավ եւ անմիջապես արտահերթ նստաշրջան հրավիրվեց եւ հարցը մտավ օրակարգի մեջ: Հայտնեք, թե ինչ է տեղի ունեցել Ռուսաստանում, ո՞րն է այս առքուվաճառքի էությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանին: ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, թե Զարուհի Փոստանջյանին ոչ Հայաստանի հակաօդային պաշտպանությունն է հետաքրքրում, ոչ էլ հասկանում է դրանից: «Ձեզ համար բոլորը դավաճաններ են, գործից անհասկացողներ, մենակ Դուք եք հասկանում: Մենք Ձեր հարցադրումներին սովորել ենք, եւ հուսանք՝ այն շատ երկար չի տեւի: Փորձեմ ռացիոնալ բաներ գտնել Ձեր հարցադրումներում ու դրանք պատասխանել, իսկ Դուք Ձեր խնդիրը կատարեցիք, կարող եք հանգիստ տուն գնալ: Ձեզ ոչ հետաքրքրում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, ոչ էլ հասկանում եք: Անդրադառնամ ռացիոնալ մասին. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը մեզ հուզում է: Բնականաբար, հասկանալի է նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշությունը, հենց սրանով է կարեւորվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: Կարո՞ղ եք հիմա թվարկել, թե ինչ լիազորություններ ենք հանձնել Ռուսաստանին, որ հասկանանք՝ ինչ սխալ ենք արել»:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am