Իզուր էինք ոգեւորվել, սրանք էլի իրար հետ լեզու գտան
Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին եւ ներողություն խնդրել ռուսական Cy-24 ինքնաթիռի կործանման համար։ «ՉԻ» – Այ այստեդ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել… Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես–շրջանակներ տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից եւ այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգեւորվել, սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ «մերձեցումից»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
