Ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախեւառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա որեւէ միաբանության կամ որեւէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարական ճշմարտություններից: Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեմ: Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետեւ իրենք՝ բարձրաստիճան հոգեւորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ եւ հոգեւոր «պետերը» մտքում գուցե Ֆրանցիսկոս պապի «միամտության» վրա ծիծաղում են: Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույնպես կարծում է, որ Ֆրանսիսկոս պապը «հարիֆ» է: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգեւորականների եւ ոչ այնքան կենցաղի մասին, որքան ՄԵՐ մասին: Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել` «թող «վերնախավը» մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»: Համաձայն չեմ, անձամբ ինձ այդքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ: Իսկ ես պատրա՞ստ եմ սիրով, անկեղծությամբ (ոչ թե ինչ-որ բան ցույց տալու համար) մոտենալ անվասայլակով մարդկանց, ընդհանրապես` մարդկանց, որոնք չեն տեղավորվում իմ «մտավոր ստանդարտների» մեջ, ես համբերատա՞ր եմ լսում, երբ մարդիկ «բռնացնում են» ինձ փողոցում ու սկսում են պատմել իրենց դժվարությունների մասին, թե՞ լսելով, մտածում եմ` «էլի նույն բողոքներն ու «ինքնախղճահարությունը»: Իսկ ես բավականաչափ լայնախո՞հ եմ, որ չվրդովվեմ եւ չպատասխանեմ, երբ իմ հասցեին կոպիտ բառեր են ասում կամ գրում: Հաստատ կան մարդիկ, որոնք ինքնագիտակցության եւ բանականության առումով ավելի բարձր կետերի հասել են եւ իրենց ավելի բարդ հարցեր են տալիս, քան ես»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am