Ջան ասել, ջան լսելու փոխարեն մազոխիզմի հոտ է գալիս.Լևոն Մարտիրոսյան
ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայտարարեց. «Ջան ասել, ջան լսելու փոխարեն մազոխիզմի հոտ է գալիս: Էլ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իշխանությունն էլ արդեն սադիստական վերաբերմունք է դրսևորում ընդդիմությանը, բոլոր պահանջներն արդեն ընդունվել են, էլ ի՞նչ պետք է լինի: Խնդիրը ԸՕ տեքստի մեջ չէ, խնդիրը վստահությունն է, որն ավելանալու է միայն մեկ դեպքում` եթե ընդդիմադիր որևէ ուժ գա իշխանության ընտրությունների արդյունքում, իսկ դա տեղի կունենա, եթե ընդդիմությունն ունենա այնքան ռեսուրս, որքան ունի իշխանությունը, իսկ որ դա այդպես չէ, դա իշխանության մեղքը չէ»: Տեխնիկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսավորմանն անդրադառնալով ` Լ.Մարտիրոսյանը ելք առաջարկեց.« Դա այնպիսի մեծ գումար չի, ընդամենը 14-16 մլն դոլար է: Մեր տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթր Յունայթեդ» թիմը 26 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել: Կարծում եմ` կարելի է իր գործակալին դիմել, մի կետ ավելացնել պայմանագրում, որ իր հայրենիքի ժողովրդավարության համար գումար է հատկացնում»:
