Արթիկցիները պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 27-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում: Արթիկ քաղաքում հունիսի 24–ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով փողոցում հայտնված բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արթիկ, տեղի իշխանությունները կուրծք ծեծելով հայտարարում էին, թե՝ մենք բնակիչներին միայնակ չենք թողնի, կկատարենք անհրաժեշտ գործողություններ՝ թեթևացնելու բնակչի հոգսը: Վարչապետի գնալուղ հետո ոչինչ չփոխվեց. քաղաքապետն ու իր ենթակաները «պռատակոլնի ներկա ստանալուց» հետո հեռացան ու մեկ էլ էն տեսնենք, որ քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ֆեյսբուքով ինչ-որ հայտարարություններ է տարածում: Եթե քաղաքապետարանը այդքան բյուջե չունի, վարչապետն իր ոտքով էկել էր մեր դուռը, տուն առ տուն շրջել, տեղում ծանոթացել աղետի վնասների չափին, էդ ժամանակ քաղաքապետը թող բարի լիներ՝ հայտարարեր, որ մենք չունենք այդքան ֆինանս ու հաստատ կառավարությունը մի բան կաներ: Իսկ հիմա մի քանի անգամ նույնիսկ գնում ենք քաղաքապետարան, որպեսզի հանդիպենք նրան, ներքևից ասում են՝ տեղում չէ: Թե երբ է քաղաքապետը տեղում եղել, որ հիմա էլ տեղում լինի»: Բնակիչների խնդրանքն այն է, որ գոնե տեխնիկայով ապահովեն. «Տներում արդեն հասունանում է խոլերա, եթե կարճ ժամանակում հետևություններ չանեն, ապա մենք այլ ելք չունենք՝ դիմելու ենք ծայրահեղ միջոցների»: Ինչպես ավելի վաղ Արթիկից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում «Ժողովուրդ». Երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի նիստերը չեն կայանում. Ո՞րն է պատճառը «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» «Իրավունք». Ինչու չկայացավ Լևոն Տեր–Պետրոսյան–Սամվել Կարապետյան դաշինքը «Ժողովուրդ». Փոխքաղաքապետը փոխառություն է տվել կառուցապատող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին. կասկածելի գործարք Էլիտան բոյկոտել է. «Հրապարակ» Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ» Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք…«Փաստ» ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ. «Ժողովուրդ» 17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ» Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ» Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am