Իրար ծեծելու կանոնները համաճարակի պայմաններում
Պարետը սահմանել է խորհրդարանում իրար ծեծելու կանոնները համաճարակի պայմաններում՝
1. օգտագործել դիմակներ և ձեռնոցներ, իսկ եթե ձեռնոց չկա, ապա ալկոգել,
2․ իրար հայհոյելիս պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ խփելիս՝ ֆիզիկական հեռավորություն,
3․ ծեծկռտուքից հետո հանձնել կորոնավիրուսային թեստեր (անհրաժեշտության դեպքում՝ նաև հղիության),
4․ դահլիճում ներկա վարչապետի համար ապահովել տպավորիչ տեսարաններ,
5․ կռվից հետո չմոռանալ լվալ ձեռքերը։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
