Չէ, բայց բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան զավեշտական չլիներ

Ասում են, թե Հանրապետության հրապարակի պեղումների ժամանակ, կառավարության շենքին քիչ ավելի մոտ, մի սեպագիր են գտել: Վերծանելով այն, ստացել են 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբներում Հայաստանի պաշտոնական անցուդարձի մասին որոշակի պատկերացում հաղորդող հետևյալ տեքստը.

«Թավշյա վարչապետի զորությամբ Արգիշտին՝ զավակը հեղափոխության, անցյալում անառիկ համարվող պաշտոնների հասավ, սեփական հայտարարագրում նշված դոլարները քեռիների նվիրատվությամբ բացատրեց և այդպիսով ներմուծեց «կռուտիտի» մի նոր տարբերակ: Արգիշտին ասում է... մինչ Արեգակը մեկ պտույտ գործեց, երկու նժույգ փոխեց, երկու պաշտոնի փոխնեփոխ նշանակվեց՝ ի հզորություն «թավշյա» ֆեյքերի և ի սարսափ հակահեղափոխականների:

Արգիշտին ասում է… ՊՎԾ-ն ամայի էր, այնտեղ ես մեծ գործեր կատարեցի, հետո արշավեցի ԱԱԾ, որ այնտեղ էլ մեծ գործեր կատարեմ: Թավշյա վարչապետի զորությամբ, Արգիշտի՝ որդի հեղափոխության, կադր հզոր, կադր քայլող, տերը ԱԱԾ տեղակալի պաշտոնի...»։

Չէ, բայց բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան զավեշտական չլիներ այն ամենը, ինչ կատարվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ (ղեկավարի ԺՊ պարտականություններով) Արգիշտի Քյարամյանին նախ՝ այդ պաշտոնից ազատելու և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու, իսկ մեկ օր անց արդեն այդ նոր պաշտոնից ազատելու և ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու հետ կապված: Արգիշտի Քյարամյանի աշխատանքային կենսագրությունը համալրվեց մեկօրյա ևս մեկ պաշտոնով՝ ՔԿ նախագահի տեղակալ:

Դժվար չէ ենթադրել, որ տնօրենի նոր տեղակալ «ստանալուց» հետո, ԱԱԾ-ի գործը լուրջ է: Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ-ն շուտով կարող է վերանվանվել ԾԱԱ-ի, այսինքն՝ ծանոթ-ախպերության աշխատատեղի:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը Արգիշտի Քյարամյանին հենց ԱԱԾ տեղակալի պաշտոնում տեղավորելն էր, իսկ ՔԿ-ում մեկօրյա «պաշտոնավարումն» էլ անհրաժեշտ էր տեխնիկական նկատառումներով: Դե, ԱԱԾ-ն մասնագիտական ուժային կառույց է, և օրենքի պահանջ է, որ ծառայության ղեկավար պաշտոններում նշանակվողը լինի համակարգից կամ առնվազն իրավապահ կառույցներում սպայական կոչում ստացած:

Ամենից բնութագրականը, տվյալ դեպքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գործելաոճը բնութագրողն այն է, որ նա կիրառել է մի սխեմա, որը ոչ այնքան վաղուց քննադատում էր: Չնայած, չէ՜, ի՞նչ քննադատել, քանդակում էր, բոցաշունչ ելույթներ էին հնչում, սրտաճմլիկ հայտարարություններ, թե՝ ինչպե՜ս կարելի է:

Փաստորեն, կարելի է: Դրա համար միայն մեկ բան էր պետք. Նիկոլ Փաշինյանին վարչապետի «կոստյում» նվիրել, ու՝ ոչ վաղ անցյալի բազում «ինչպես կարելի»-ներ բավականին սահուն վերածվում են «կարելի է, այդպես է պետք»-երի: Միևնույն է, իշխանական ֆեյքերի բազմությունը աջուձախ բացականչելու է՝ «...չորս ոտք ավելի լա-ա-ա՜վ» կամ նման մի բան:

Մյուս կողմից, հետաքրքիր է նորանշանակ ԱԱԾ տնօրենի պարագան, ինքնին: Բանն այն է, որ դեռ մեկ տարի առաջ Արգիշտի Քյարամյանը հայտնվեց լրագրողների ու հանրության ուշադրության կենտրոնում: Ու դրա պատճառը ոչ այնքան նրան հրատապ կարգով ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելն էր (կոռուպցիոն սկանդալային պատմության մեջ հայտնված, նաև սորոսական համարվող մեկ այլ բոցաշունչ թավշահեղափոխական Դավիթ Սանասարյանի փոխարեն), որքան այն, որ պարոն Քյարամյանը հայտարարագրել էր բավականին նկատելի միջոցներ՝ «հակակոռուպցիոն իշխանության» ցուցադրական դիմակով իշխանության եկածների համար՝ 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար:

Դե, կասեք՝ պլյուս-մինուս 100 հազար դոլարն ի՞նչ մի երևելի գումար է: Չգիտեմ, գուցե օրվա կամ շաբաթվա ընթացքում այդքան եկամուտ ունեցողի համար դա գումար չէ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ այն «բացատրույթունները», որ առաջին մոտեցմամբ չտվեց, ապա երկրորդ մոտեցմամբ ներկայացրեց Արգիշտի Քյարամյանը՝ ասելով, թե փողի մի մասը քեռին է արտերկրից ուղարկել, որպեսզի գնի մի բան, որը հետո չի ցանկացել գնել, իսկ մնացած գումարներն էլ Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող բարեկամ-ազգականներն են պարբերաբար նվիրատվել:

Ասե՛ք, որ շքեղ «կռուտիտ» է: Դե, «սորոսական թրանսփարենսիկներ», գնացեք և ստուգեք, գտեք քեռուն, հարցրեք: Կամ եթե անգամ հաջողվի քեռուն էլ գտնել, դա դեռ բարդություն չէ, համեմատած այն բանի, որ անծայրածիր Ռուսաստանով մեկ արտագնա աշխատանքի մեկնած ազգականներին էլ պետք կլինի գտնել, հարցնել: Շատ ավելի դյուրին է ասել, որ «թավշյա» Հայաստանում ոչ մի կոռուպցիա-մոռուպցիա էլ չկա, ինչ էլ եղել է, նախկիններն են մեղավոր:

Իսկ եթե է՛լ ավելի լուրջ այս նշանակման վերաբերյալ, ապա հիմնականը թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն չի վստահում ԱԱԾ-ի գործող ղեկավարությանը, ավելին՝ դա, կարծես, նրա դեպքում արդեն հիվանդագին դրսևորումների է տանում (հիշենք թեկուզ վարչապետի մերձավոր պատգամավորներից մեկի շքեղաշուք հայտարարությունը, որ ԱԱԾ «թավշյա» նախկին տնօրենը, այսպես ասած՝ «շպյոն» էր, իսկ դրանից վաղ էլ նրան «պետական հեղաշրջման» մեղադրանք էին պիտակել, որը իրավական առումով վերահաստատելու «դուխ» չունեցան):

Կարճ ասած, այս նոր նշանակումը, ամենայն հավանականությամբ, հետևանք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին և այնտեղ է գործուղում իրեն վստահելի թվացող անձնավորության: Վերջինիս առաքելությունը, եթե շարունակենք այս ենթադրության ընթացքը, ոչ թե լինելու է պետության հետախուզության կամ հակահետախուզության աշխատանքների ղեկավարումը, այլ հենց կառույցի ներսում «հետախուզությունը» և քաղած տեղեկությունները, լուրերը, տրամադրությունները Նիկոլ Փաշինյանին հաղորդելը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1323 անգամ
Լրահոս
Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am