Դոնալդ Միլլեր. Ադրբեջանցիները տոնում էին Սպիտակի երկրաշարժը (տեսանյութ)

Վերջերս ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրոնների և քաղաքացիական մշակույթի կենտրոնի նախագահ Դոնալդ Միլլերը, որն իր գործունեության ընթացքում կնոջ՝ Լորնա Թուրյան Միլլերի հետ բազմիցս եղել է Արցախում և Հայաստանում և իր տեսածը ամփոփել «Հայաստան. Հույսի և փրկության պատկերներ» (“Armenia: Portraits of Survival and Hope”) գրքում, ԱՄՆ Սենատում լուսանկարների ցուցադրություն է իրականացրել։ Լուսանկարները պատմում են 20-րդ դ. վերջին Հայաստանի անցած դաժան պատմական ուղու մասին՝ հեղինակի աչքերով։

Վերադարձ կատարելով անցյալ՝ Դ. Միլլերը ցույց է տալիս նկարներից մի քանիսը. «Տեսնում եք, այստեղ ներկայացված են որոշ զինվորների նկարներ, որ պատերազմում վիրավորվել ու տեղափոխվել էին Ստեփանակերտի ռազմական հիվանդանոց։ Ինձ անձամբ շատ հուզել էր այն փաստը, որ հենց ուղղաթիռները եկան՝ բերելով վիրավորներին, այնտեղ կանայք էին սպասում՝ տեսնելու արդյոք իրենց ամուսինները այդ վերադարձող զինվորների շարքում էին, թե ոչ»։
Միլլերը նշում է, որ զարմանալիորեն մեծ արձագանք է ստացել ԱՄՆ կոնգրեսի անդամներից ցուցահանդեսում ներկայացված նկարների վերաբերյա՝ ավելացնելով, որ դրանք հիմնականում ոչ պաշտոնական նամակներ էին, իսկ որոշ դեպքերում նաև անկեղծ, ձեռագիր գրություններ։

Դոկտոր Միլլերի և նրա կնոջ համահեղինակությամբ հրապարակված գիրքը ամփոփ ներկայացնում է 1988-90-ական թթ. համահայկական պայքարը՝ պատմություններով և նկարներով, որոնք արվել են իրենց ճանապարհորդությունների ընթացքում։ Գրքում հեղինակները ներկայացնում են իրենց հարցազրույցները մոտ 300 հայերի հետ, նկարագրում 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո երկրում առաջացած սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, երկրաշարժի և պատերազմի հետևանքները, ցույց տալիս հայության ոգին, որ դիմակայել է երկրաշարժին, ջարդերին և պատերազմին։

«Հիշում եմ, որ հատկապես Արցախի բնակիչներից էի տպավորվել։ Դա ավելին էր քան ուղղակի աշխարհագրությունը, այնպիսի զգացում էր, որ հայերի ոգին էր ապրում այնտեղ, և նրանք ուղղակի պատերազմի չէին մղում, նրանք իրենց ճակատագրի համար էին կռվում, և երբ մի քանի տարի առաջ հետ գնացի Արցախ - դա ամբողջովին փոխված վայր էր։ Ես պարզապես հիացած եմ, որ այն կարողացել է ծաղկել հենց այդպես»,- եզրափակում է Միլլերը։

Երկրաշարժի, Արցախի բնակչության տառապանքի և իրենց գոյության իրավունքի համար հայերի մղած պայքարի ականատեսին ամենաշատը վիշտ է պատճառել այն, որ ադրբեջանցիները տոնում էին այն փաստը, որ երկրաշարժը Հայաստանում է տեղի ունեցել։

Աղբյուրը՝ armenpress.am

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video) Փաշինյանի սպառնալիքների և «պլան Բ»-ի մասին․ Բենիամին Մաթևոսյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն քարոզելու հայտարարություններ Այսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ գաղտնիքներ կարող էր ԱԱԾ պետը բաց թողած լինել Բաքվում․ Ռուզան Ստեփանյան(video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am