ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

«Գազի թանկացումը կարող է բերել B տիպի ռիսկ՝ տնտեսության անկման հետ կապված։ Բայց, մեր տեսանկյունից, ինքը X տիպի սցենար է՝ այն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով գազի հնարավոր թանկացման հետևանքներին։

ԿԲ նախագահը գազի թանկացումը դիտարկում է ոչ միայն որպես գնաճի, այլև տնտեսական անկման և սովորական ռիսկային սցենարներից դուրս իրավիճակի պատճառ։

Երբ ես կամ ընդդիմադիր այլ գործիչներ խոսում ենք նման հետևանքների մասին, ՔՊ ներկայացուցիչները հաճախ խուսափում են բովանդակային բանավեճից՝ փոխարենը մեզ վերագրելով «ռուսաստրուկներ» պիտակը։ 
Այժմ նույն խնդրի մասին, ավելի կոշտ ձևակերպմամբ, խոսում է ԿԲ նախագահը։
Նրա հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում։ 

Նախ՝ ռուսական գազի ներկայիս գինն ու մատակարարման պայմանները Հայաստանի տնտեսական կայունության համակարգային գործոններից են։ 
Երկրորդ՝ այլընտրանքը չի կարող ձևակերպվել քաղաքական կարգախոսներով․ այն պետք է լինի տեխնիկապես հասանելի, գնային առումով մրցունակ և բավարար ծավալով։
Խնդիրը՝ Ռուսաստանին համակրելու կամ ատելու պարզունակ քարոզչական տիրույթում չէ. առաջնային պետք է համարվի Հայաստանի տնտեսական մրցունակության և էներգետիկ անվտանգության ապահովումը։ 
Արտաքին տնտեսական կամ ռազմավարական կապերը կարելի է վերանայել, սակայն դրա գինը պետք է նախապես հաշվարկվի և ազնվորեն ներկայացվի հասարակությանը։
Սա պետք է լինի ցանկացած պատասխանատու կառավարության վարքագիծը:
Ի վերջո, գեղեցիկ կարգախոսներով  բնակարանները չեն ջեռուցում, չեն աշխատեցնում գործարանները և չեն նվազեցնում արտադրանքի ինքնարժեքը։

Եթե ԿԲ նախագահը գազի թանկացման հետևանքները բնութագրում է անգամ «ապոկալիպտիկ» բառով, իշխանությունը պետք է հստակ պատասխանի՝ եթե փոխվեն ռուսական գազի գինն ու մատակարարման պայմանները, ո՞րն է Հայաստանի իրական այլընտրանքը, որքա՞ն է այն արժենալու և ո՞վ է վճարելու այդ քաղաքականության տնտեսական գինը։ 

Գրել է Սուրեն Սուրենյանցը

դիտվել է 371 անգամ
Լրահոս
«Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am